Տեսահոլովակի պրեմիերա․ Միհրան Ծառուկյան, Արմինե Հակոբյան՝ «Երազանք»․ անպայման դիտեք

Հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը, փոքրիկ երգչուհի Արմինե Հակոբյանի հետ, նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Երազանք»։ Սպիտակի և արծաթագույնի համադրությամբ հրաշք տեսահոլովակի հեղինակ Արթուր Մանուկյանն է։ Երաժշտությունը գրել է Էդգար Ալեքսանյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը։

Նուրբ ոճի հագուստի հեղինակը դիզայներ Արմեն Գալյանն է, իսկ տեսահոլովակն իրենց յուրահատուկ պարով գեղեցկացրել են «Ամարաս» պարային ստուդիայի պարուհիները։ Շատ ոճային տեսահոլոկակ է ստացվել, անպայման դիտեք։

Երկրպագուները շատ են հավանել սիրելի երգչի կատարումը։ Րոպեների ընթացքում այն հազարավոր դիտումների է արժանացել։ «Շատ գեղեցիկ է ստացվել, Միհրան ջան», «Գեղեցիկ տեսահոլովակ, գեղեցիկ երգիչներ, ստացված մթնոլորտ», «Արմինեն հրեշտակ է, Միհրանը փայլուն, շատ հավանեցի», «Թեթև տրամադրություն, հաճելի տեսահոլովակ», «Ստացված տեսահոլովակ, շնորհավորում եմ», «Միհրան ջան, ինչպես միշտ բարձունքին ես, բրավո», «Հիանալի զուգերգ», «Բրավո, գեղեցիկ կատարում», «Գույները շլացնող են, երգը՝ երազանքներ ստեղծող, շնորհակալություն ու շնորհավոր, Միհրան ջան»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: