Վլադիմիր Պոզները տեղն է դրել ադրբեջանուհուն՝ Արցախի համար

Հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում կայացած ելույթի ժամանակ մի լավ տեղն է դրել ադրբեջանուհուն, որին դուր չի եկել Պոզների՝ Արցախի հարցում հայամետ դիրքորոշումը։ Աղջիկը՝ Արզու Մամեդովան ասել է, որ ինքը Ղարաբաղում ծնված ադրբեջանուհի է։ Աղջիկը «կպել է» Պոզներին, ասելով՝ իր մակարդակի լրագրողը պարտավոր է չեզոք լինել, քանի որ «Ղարաբաղի անկախությունն ընդունված չէ աշխարհի կողմից»։ Պոզները տեղն է նստացրել աղջկան՝ ասելով․ «Արցախը պաշտոնապես ճանաչված Հայաստանի մաս է»։

Նշենք՝ առաջին անգամ չէ, որ Խոզներն անդրադառնում է արցախյան թեմային։ Գարնանը նա նշել էր, որ այս տարի կցանկանար այցելել Արցախ՝ հայտնելու իր դիրքորոշումը, որպեսզի բոլորը, նաև ադրբեջանցիները, հասկանան, որ «իր սիրտն այս կողմն է, ոչ թե այն»։ Ժամանակին Պոզներն օգնել է հայ ընտանիքի։ Մայրը և դուստրը մեկ տարի ապրել են իր տանը՝ փրկվելով Բաքվում տեղի ունեցող ոճրագործություններից։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: