Պիցցետտաներ՝ պիտա հացի վրա․ անպայման փորձեք

Թեպետ պիցցան ավանդական իտալական է, իսկ պիտան հունական հաց, այս ուտեստը ո՛չ իտալական է, ո՛չ էլ հունական, այլ՝ ամերիկյան է։ Այս պիցցետտաներն առանձնահատուկ են իրենց խմորով, քանի որ օգտագործվում է հունական պիտա տեսակի հաց։ Կաթնաշոռային սոուս-քսուկը, իր հերթին, անսովոր համ է տալիս սպանախա-երշիկային պիցցետտաներին։


Բաղադրիչներ՝ պատրաստելու համար
Երշիկ՝100 գ,Ջիթապտղի յուղ՝ 1 ճ/գ,Սխտոր քերած՝ 2 պճեղ․Սպանախ թարմ՝ 300 գ,Կաթնաշոռ՝ 200 գ,Պիտա հաց՝4 հատ,Պանիր քերած՝ 200 գ,Սոխ կտրատած՝1 փոքր,Ռեհան թարմ՝ 100 գ


Պատրաստման եղանակը
Մոտ 5 րոպե տապակել երշիկը, ավելացնել սխտոր և սպանախը և տապակել ևս երկու րոպե։ Կաթնաշոռը հարել բլենդերի մեջ։ Պիտաները շարել ջեռոցի թավայի վրա, պատել ձիթապտղի յուղով, քսել կաթնաշոռային զանգվածը, երշիկա-սպանախային զանգվածը, սոխը և ցանել քերած պանիրը։ Թխել ջեռոցում՝ մինչ պանրի հալչելը։ Հանել և վրան դնել թարմ ռեհանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: