ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուր է գնացել հայ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի մոտ։ Ջերմ և մտերմիկ մթնոլորտում վարչապետն ուրախություն է հայտնել, որ կարողացել է անձամբ ծանոթանալ ազգի մեծանուն պարծանքի հետ։ Դերասանն էլ էր անչափ ուրախ։ Փաշինյանը Ջիգարխանյանին հրավիրել է հայրենիք, ինչին ի պատասխան դերասանը նշել է, որ շատ կկամենար ոչ միայն գալ ու զբոսնել, այլև հյուրախաղերով իր թատրոնը բերեր հայրենիք։ Փաշինյանը խոստացել է, որ կզբաղվեն այդ հարցով և այդ ամենը կկազմակերպեն։
Հիանալի ու հարգանքի արժանի է մեր վարչապետի նման քայլը․ նա, բացի մյուս ոլորտներից, չի մոռանում հոգու սնունդը ու ամեն ինչ անում է գլխավոր «խոհարարներից» մեկի այցը հայրենիք անմոռանալի դարձնելու համար։ Այնպես որ պատրաստվենք ու սպասենք մեծանուն հայի ու իր ղեկավարած թատրոնի հյուրախաղերը հայրենիքում, որտեղ նա անթիվ-անհամար երկրպագուներ ունի՝ տարբեր տարիքի։
Այցելել եմ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին։
Այցելել եմ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 25 октября 2019 г.