Ջենիֆեր Էնիսթոնը երկրորդ հեռախոսն է գնել՝ հատուկ նպատակով

Հոկտեմբերի 15-ին հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ինստագրամյան էջ է բացել, որը գերազանցել է բոլոր ռեկորդները․ ընդամենը 45 րոպեում նրա հետևորդների թիվը հասել է 1 միլիոնի։ Հիմա նրա հետևորդների թիվն ավելի է 16 միլիոնից, իսկ նրա առաջին գրառման հավանուների թիվը համարյա 15 միլիոն է կազմել։

Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ հիմա երկու հեռախոս ունի․ մեկն ամենօրյա, մյուսը՝ «Ինստագրամի» համար։ «Չեմ ցանկանում կախման մեջ լինել, այդ պատճառով որոշել եմ երկու հեռախոս ունենալ։ Երկրորդը պահում եմ գրասենյակում և օգտագործում եմ միայն «Ինստագրամի» համար։

Հիշեցնենք՝ Ջենիֆեր Էնիսթոնի հրապարակած առաջին լուսանկարն «Ընկերներ» սերիալի իր խաղընկերների հետ լուսանկարն էր, որը ռեկորդ էր սահմանել։ Ի տարբերություն իր կոլեգաների, Էնիսթոնը մինչ այս չուներ ինստագրամյան էջ։ Գրանցվելուց հետո դերասանուհու էջին ակտիվ հետևորդներ էին ավելանում, ինչի պատճառով անգամ «Ինստագրամում» խափանումներ են եղել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: