Պորտուգալիայում «անդեմ» երեխա է ծնվել

Պորտուգալիայի բնակչուհին «անդեմ» երեխա է ծնել։ Նրա փոքրիկը ծնվել է դեմքի դեֆեկտով՝ առանց աչքերի, քթի և գանգի մի մասի։ Բժիշկները համարում էին, որ երեխան մի քանի ժամ կապրի, բայց փոքրիկը հակառակն ապացուցեց բոլորին․ երկու շաբաթ անց նա սովորեց շնչել և շշից ուտել։ Այդ ամենն անհնար էր առանց ծնողների հոգատարության ու խնամքի։


Նման երեխա ունենալու համար ծնողները մեդադրել են բժշկին, որը հղիության ողձ ընթացքում ասում էր, որ պտղի հետ ամեն ինչ նորմալ է և որևէ շեղումներ չկան։ Հիմա բժիշկի նկատմամբ քննություն է սկսվել։ Ավելի վաղ բժիշկի հասցեին էլի են բողոքներ ստացվել։ Մասնավորապես, բնակչուհիներից մեկը մեղադրել է նրան՝ իր երեխայի՝ առանց դեմքի ներքևի հատվածի և սերտաճած մատներով ծնվելու համար։ Բժիշկը զարգացման այդ թերությունները չի նկատել հղիության ընթացքում։ Բժշկական ներքին քննություն է ընթանում՝ պարզելու բոլոր հանգամանքները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!