Մոսկվայի դպրոցների մեծամասնություններում հոկտեմբերի 28-ին՝ Անիմացիայի միջազգային օրը, դպրոցներում չեն հնչի ավանդական զանգերը։ Դրանց փոխարեն կհնչի հայտնի մուլտֆիլմներից երաժշտություն։ Նման առաջարկություն ստացել է 609 մոսկովյան դպրոց, որոնցից շատերի տնօրեններին դուր է եկել այդ միտքը։ Նման ակցիա ուսումնական հաստատություններում առաջին անգամ է անցկացվում։ Այն, թե կոնկրետ որ երգերն են հնչելու, չի նշվում։ Հավանաբար՝ հայտնի սովետական մուլֆիլների երաժշտությունը կընտրվի՝ օրինակ, «Փոքրիկը և Կարլսոնը», «Դե սպասիր», «Վինի Թուխ» և այլն։
Միևնույն օրը «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Բորիս Մաշկովցևը մոսկովյան կրթական հեռուստաալիքով մի շարք բաց դասեր կանցկացնի՝ անիմացիայի վերաբերյալ։ Հանդիսատեսը կիմանա անիմացիայի ժանրերի մասին, մուլտիպլիկացիայի տեխնոլոգիաների և մուլտֆիլմներ-կրթություն կապի մասին։ Բորիս Մաշկովցևը հույս ունի, որ այդ դասերը կնայեն երեխաները և նոր ինֆորմացիա կստանան անիմացիայի աշխարհի մասին, քանի որ ժամանակակից միտումներով անիմացիան միայն հաճելի ժամանակ անցկացնելու ձևից բացի կրթա-դաստիարակչական գործիք։