Հոկտեմբերի 26-ին Ֆիլիպիններում կայացել է «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո և նպատակ ունի ուշադրություն դարձնել հումանիտար խնդիրներին, շրջակա միջավայրի և բնության պաշտպանությանը։ Մրցույթին մասնակցել է 85 գեղեցկուհի։ Ամեն տարի մրցույթին մասնակցում է 80-ից 90 հավակնորդուհի։ Հաղթողը դառնում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերում։ Նա համագործակցում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ։ «Միսս Երկրագունդ» դարձավ Պուերտո Ռիկոն ներկայացնող Նելիս Պիմենթելը։ Նա ծնվել և մեծացել է Սան Խուանում։ Աղջկա կենսագրությունից հայտնի է, որ նա ուսանում է մարքեթինգի և հոգեբանության ֆակուլտետում։
Երկրորդ տեղը և «Միսս Օդ» տիտղոսին արժանացավ ԱՄՆ-ն ներկայացնող Էմանի Դևիսը, երրորդ տեղն ու «Միսս Ջուր» տիտղոսը բաժին հասավ Չեխիան ներկայացնող Կլարա Վավրուշկովային, իսկ 4-րդ տեղն ու «Միսս Կրակ» տիտղոսին արժանացավ Բելառուս Ալիսա Մանյոնոկը։