Հայտնի դերասան, օպերային երգիչ և ռեժիսոր Արման Նշանյանի ընտանիքում համալրում է սպասվում։ Նրա կինը՝ նկարչուհի և դիզայներ Վիկան, հղի է։ Զույգն սպասում է իրենց առաջնեկին: Այս մասին Արմանը հայտնել երկրպագուներին՝ տեղադրելով կնոջ հետ լուսանկար, որի վրա ակնհայտ երևում է Վիկայի կլորիկացած փորիկը։ Արմանը վերջերս շատ է խոսել համալրման թեմայի մասին՝ խոստովանելով, որ կինը 3 երեխա է ցանկանում ունենալ։
Հիշեցնեն՝ Արման Նշանյանը դերասանական զույգ Ժան Պյեր Նշանյանի և Շաքե Թուխմանյանի որդին է։ Արմանը Վիկայի հետ ամուսնացել է 2016-ի օգոստոսին՝ Սաղմոսավանքում։ Մինչ այդ նրանք մոտ 2 տարի գաղտնի ընկերություն են արել։ Արմանը սիրելիին յուրահատուկ կերպ էր ամուսնության առաջարկություն արել։ Երեկոյան Հանրապետության հրապարակով զբոսնելիս հենց կենտրոնում առաջարկություն է արել՝ ապշեցնելով ինչպես Վիկային, այնպես էլ անցորդներին։ Վիկան դրական պատասխան տվել՝ հուզված և երջանիկ։
Թեթև հղիություն մաղթենք Վիկային և առողջություն ապագա փոքրիկին։