Ցավալի լուր․ Լոռիում հրշեջ է մահացել, ով Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր

Անչափ ցավալի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Բազումի լեռնաշղթայում գտնվող անտառներում հրդեհ է բռնկվել, որը մարելիս, ցավոք, այրվածքների արդյունքում հրշեջ-փրկարարներից մեկը հենց տեղում է մահացել, մյուսը՝ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան՝ սանիտարական ավիացիայի ուղղաթիռով։ Մահացել է 22-ամյա սերժանտ Սամվել Վարդանի Դևելյանը, որը Գուգարքի ջոկատի անդամ էր, ԱԻՆ-ում աշխատում էր 5 տարի, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մյուս հրշեջի՝ Էդգար Գրիգորյանի մարմնի մակերեսի 40 տոկոսն այրվել է, նաև վերին շնչուղիների 10 տոկոսը։ Բժիշկներն անում են հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը հիմա գտնվում է դեպքի վայրում, մեկնաբանելով կատարվածը, նշել է, որ ողբերգության պատճառը քամին է եղել, որը կրակի շրջապտույտ է առաջացրել՝ իր մեջ պահելով տղաներին։ Հանգամանքները պարզելուց հետո նախարարն այցելելու է մահացած հրշեջի ընտանիքին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: