Ադելը, ներկայանալով Դրեյքի երեկույթին, զարմացրել է բոլորին

Համացանցում են հայտնել բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի նոր լուսանկարները, որոնցից երևում է՝ ինչպես է երգչուհին նիհարել։ Հոկտեմբերի 24-ին ռեփեր Դրեյքը «Goya studios»-ում նշել է իր ծննդյան օրը։ Երեկույթին հրավիրված էին բազմաթիվ աստղեր՝ Սնուփ Դոգը, Future-ը, Քրիս Բրաունը, Փի Դիդին և այլոք։ Նրանց թվում էր նաև Ադելը, որը զարմացրեց բոլորին իր արտաքին տեսքով․ երգչուհին զգալի նիհարել էր։

Թեև Ադելն իր նոր կարպարի լուսանկարները չի հրապարակում, այնումենայնիվ համացանցում երեկույթից լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում է երգչուհու նոր մարմինը։

Ամուսնալուծությունից հետո Ադելն ավելի շատ ժամանակ է հատկացնում իրեն։ Ադելի ընկերներից մեկը նշել է, որ երգչուհին հիմա ավելի շատ ժամանակ է հատկացնում ինքն իրեն և իր որդուն․ «Ադելը, պարզապես, վայելում է ինքն իր հետ լինելու հաճույքը։ Հիմա իր համար կարևոր են միայն իր հոգեվիճակը և որդու՝ Անժելոյի դաստիարակության հարցերը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: