Հայտնի երգչուհի Նունե Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել․ «Ես և դու»։ Օրիգինալ և ոճային կերպարներ ստեղծելու մտահղացումը ռեժիսոր Արամայիս Հայրապետյանինն է։ Վառ ու կենսուրախ խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ ժամանակակից ու ավանդական երաժշտության հիանալի միավորումը՝ Կարեն Սևակի։ Անսովոր ու շատ ոճային հագուստն ստեղծել է Արմեն Գալյանը։
Նունե Եսայանի ոճային փոփոխությունը զարմացրել է երկրպագուներին։ Կարծիքները տարբեր են․ ոմանք հավանել են Նունեի նոր ոճը․ «Շատ լավնա, բրավո», «Բրավո, ինչպես միշտ անթերի աշխատանք, շնորհավորում ենք», «Գրաֆիկան գերհզոր է», «Շատ հաճելի ու թեթև երգ»,- գրում էին նրանք։
Ոմանք էլ հիշեցրել են իր խոսքերն այն մասին, որ ազգայինն է մնայուն․ «Ում մտքով կանցներ, որ Նունե Եսայանը ժողավրդական երգերից հետո․․․ իր ասած շուտ մեռնող երգերով հանդես կգա», «Ես իրեն տեսնում եմ միայն ազգային երգերի մեջ», «Հետո էլ էս ժանրին անուն էր դնում»։