Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել․ նայեք և կհամոզվեք

Հայազգի հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել։ Նա մարզասրահից լուսանկար է հրապարակել՝ կարճ գանգուր մազերով, հիանալի կազմվածքով և առանց շպարի։
«Հոկտեմբերի 9-ին ուղիղ մեկ տարի է, ինչ առողջ ապրելակերպ եմ վարում՝ իսպառ վերացնելով վատ սովորությունները և այն ամենը, ինչը կարող է վնասել օրգանիզմիս։ Սա ուղղակի ցանկություն չէ, այլ նպատակ, հոգու և կյանքի փոփոխություն, իսկական սեր՝ ինքս իմ հանդեպ՝ 32 տարվա մեջ առաջին անգամ։ Մարմինս, իհարկե, շնորհակալ է ինձ նման սիրո և նիհարեցման նախագծին մասնակցելու համար։ Ֆանտաստիկ է ամեն ինչ, շնորհակալ եմ»,- գրել է երգչուհին՝ տեղադրելով նիհարելու արդյունքը վկայող լուսանկար։

Ի դեպ, օրերս Ռիվասը պատմել է՝ ուր էր անհայտացել կես տարով։ Պարզվում է՝ նա մաշկային հիվանդություն է ունեցել, ինչի պատճառով նախընտրել է չերևալ հանրության առաջ, չի աշխատել և միշտ դիմակով է դուրս եկել տնից։ Հիմա նա առողջացել է, և ամեն ինչ նորմալ է։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: