Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեոն, կրկնել է հոր լեգենդար սանրվածքը, որը նա արել էր 2003 թվականին։ Այդ ոճին Դևիդը հավատարիմ էր կարիերայի բարձունքին։ Ռոմեոն կրում էր նաև ադամանդե ականջօղեր՝ կրկնելով հոր կերպարը։ Նա casual-ոճի հագուստ էր կրում՝ կապտա-սպիտակ շապիկ, մարմնագույն կիսավարտիք և ծավալուն մարզակոշիկներ։ Արծաթե վզնոցն էլ ավելի փայլուն ու ոճային էր դարձնում տղայի կերպարը։
Ռոմեոն այդ տեսքով հայտնվել է պապարացիների տեսախցիկում՝ մոր՝ Վիկտարյայի և եղբոր՝ Քրուզի հետ շոփինգի ընթացքում։ Նրանք այցելել էին Բևերլի Հիլզի ոսկերչական խանութներից մեկը։ Վիկտորյան իր համար զարդեր էր գնում։
ԶԼՄ-ները գրում են, որ 17-ամյա Ռոմեոն հանդիպում է մոդել և դերասանուհի Միյա Միմի Մոշերի հետ։ Աղջիկը ներկա է եղել ընտանեկան խնջույքին՝ Մեյֆերի «Հարրի» բարում, որը նվիրված էր Վիկտորյայի նորաձևության ցուցադրությանը։ Ամսվա սկզբին զույգին նկատել են Լոնդոնում՝ «Թեյթ» պատկերասրահում։