Սերժ Սարգսյանը և Լևոն Սարգսյանը զրկվել են կոչումներից

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ զրկվել է Գյումրիի պատվավոր քաղաքացի հանդիսանալու կոչումից։ Շարունակաբար շրջանառվող լուրը հաստատվել է Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի կողմից։ Նա նշել է, որ Սարգսյանները դեռևս անցած տարի են զրկվել այդ պատվից՝ ավագանու որոշմամբ։

Հատկանշական է, որ գյումրեցիներին Սերժ Սարգյանի՝ հարգված քաղաքացի լինելու հարցը հուզել է շատ շուտվանից։ Դեռևս 2016-ին հայրենասեր ու խիզախ գյումրեցի հայորդիները ստորագրահավաք էին անցկացրել և 2000 ձայնով օրակարգային դարձրել նախագահին կոչումը հետ վերադարձնելու հարցը, բայց ավագանին դեմ էր քվեարկել։ Բայց 2018-ի հունիսին գյումրեցիները հասան իրենց ուզածին։

Ի դեպ, ցանկում տեղ գտած մյուս անարժաններն էլ են զրկվելու այդ պատվից։ Այժմ այդ հարցը քննարկվում է և մոտ ժամանակներս կհանրայնացվի և լուծում կստանա։ Բացի Գյումրիից, քննարկում են նաև այլ խոշոր քաղաքները, թե ում են զրկելու կոչումներից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: