Հոկտեմբերի 16-ին ռուս հայտնի ռեփեր Տիմատին երկրորդ անգամ հայր դարձավ։ Նրա ընտրյալը՝ 23-ամյա մոդել Անաստասիա Ռեշետովան, 36-այմա երգչին որդի պարգևեց, որին անվանակոչեցին 12 տարի առաջ մահացած Տիմատիի ընկեր Ռատմիր Շիշկովի պատվին։ Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յակովլևան, նշել է, որ թոռան ծնունդը հուզել է իրեն այնքան, որ մինչ այժմ ուշքի չի եկել։ Այսօր կինը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են իրեն դաջվածք անում։
Նա հռոմեական թվերով դաջել է Ռատմիրի ծննդյան օրը։ Դա Սիմոնայի առաջին դաջվածքը չէ։ Նա ժամանակին նմանատիպ դաջվածք է արել Տիմատիի դստեր՝ 5-ամյա Ալիսայի ծննդյան կապակցությամբ։ Դաջվածքն անելիս Տիմատիի կրտսեր եղբայրը՝ Արտյոմը, կատակել է մոր հետ․ «Մա՛մ, իսկ իմ երեխաների համար տեղ կմնա»։ Սիմոնան պատասխանել է․ «Իհարկե, տղաս, ես հո քո ավագ եղբայրը չեմ»։