Հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմ հրաշք»՝ նվիրված դստերը՝ Միլային։ Նուրբ երաժշտության և հուզիչ խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է։ Հուզիչ կադրերով լի տեսահոլովակն ամբողջովին կազմված է Սիլվայի հղիության վերջին ամիսների և նորածին Միլայի լուսանկարներից։
Տեսահոլովակը ժամերի ընթացքում հազարավոր դիտումներ է հավաքել։ Երկրպագուները հիացած ու հուզված են․ բոլորը հավանել են Սիլվայի պրեմիերան։ «Շատ լավն էր Սիլվա ջան, բրավո։ Դու բարի մայրիկ, նաև լավ աղջիկ ու սիրելի քույրիկ ես։ Մեր լավ Սիլվա։ Երջանիկ եղիր անսահման և քո այդ ջերմ զգացմունքները փոխանցիր հայ ժողովրդին։ Հրաշքներ», «Հուզվեցի, անչափ գեղեցիկ էր», «Շատ հուզիչ երգ ու տեսահոլովակ։ Իրոք որ հրաշք է Միլան»,- գրում են նրանք՝ մեկնաբանություններում։
Նշենք՝ Սիլվան ամուսնացել է 2017-ի հունիսի 10-ին՝ դասընկերոջ՝ Նորայր Մանուկյանի հետ։ Զույգի առաջնեկը՝ Միլան, ծնվել է այս տարվա օգոստոսի 6-ին։