ՀՀ կառավարությունն անչափ ուրախալի օրենք է ընդունել այսօր՝ կենդանիների պաշտպանությանը վերաբերող։ Այսուհետ կենդանիների նկատմամբ դաժան վարվողները քրեական հետապնդման կենթարկվեն։ Հիանալի է, որ դաժանություն տարածող ու սերմանողները, վերջապես, կպատժվեն։
Եթե դաժան վերաբերմունքի արդյունքում անմեղ արարածը մահանում է կամ լուրջ վնասվածքներ ստանում, կամ էլ բացահայտվում են կտտանքները, հանցագործը կալանավորվում է 1-3 ամսով, ազատազրկվում մինչև 1 տարով կամ դատապարտվում է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով։ Եթե նման արարք կատարում է մարդկանց խումբը՝ նախնական համաձայնությամբ, կամ կազմակերպված խմբավորման կողմից, դատապարտվում են նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկ տուգանքի կամ 1-ից 3 տարվա ազատազրկման։
Հստակեցվել է նաև այն, որ «տնային» են կոչվում տնային պայմաններում պահվող կենսանիները, «անտուն»՝ ոչ թե վայրի, այլ տեր չունեցող կենդանիները։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այսուհետ օրենքի առաջ կանգնեցնել հանցագործներին։ Գթասիրտ մարդիկ այլևս չեն մտածի, որ անկարող են որևէ բան փոխել։ Այս օրինագծի վերաբերյալ շատ աշխատանք է տարել Նաիրա Զոհրաբյանը, որը համարում է այն շատ կարևոր։ Ինքն էլ է կենդանասեր և շուն է պահում։