Չումակովի և Կովալչուկի հայկական պարը հիացրել է երկրպագուներին․ տեսեք՝ ինչ գեղեցիկ են պարում

Ռուսական էստրադային աստղեր-ամուսիններ Ալեքսեյ Չումակը և Յուլյա Կովալչուկը զարմացրել են երկրպագուներին՝ հայկական երգի հնչյունների ներքո պարելով։ Տեսանյութն ինստագրամյան իր էջում տեղադրել է երգչուհի և հաղորդավարուհի Կովալչուկը։ «Ոչ մի անսովոր բան, ուղղակի հետնաբեմում ամեն մեկը յուրովի է հանգստանում»,- գրել է նա։ Տեսանյութին ուղեկցող հեշթեգներից ելնելով պարզ է դառնում, որ զույգը հարսանեկան արարողության է հրավիրված եղել՝ երգելու համար։ Յույլյան նաև միջոցառումից լուսանկար է հրապարալել՝ գրելով․ «Love is…»։

Մեկ օրում տեսանյութը 350 հազարից ավել դիտում է հավաքել։ Երկրպագուները հիացած են զույգի հայկական պարով և անվերջ մեկնաբանում են տեսանյութը․ «Ջան է ջան», «Հիանալի է։ Յուլյեչկան իսկական գեղեցկուհի է», «Շատ գեղեցիկ եք պարում», «Ապրե՛ք, հիասքանչ եք», «Սուպեր կովկասյան ոճով են պարում», «Նուրբ և գեղեցիկ է», «Հիանալի ընտանիք։ Երջանկություն ձեզ», «Արտակարգ կազմվածք ունես», «Դու պարի աստվածուհի եք»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: