Լևոն Արոնյանն օգնել է աշխարհի լավագույն շախմատիստին նոր ռեկորդ սահմանել

Հայաստանի իմաստուն շախմատիստ Լևոն Արոնյանն օգնել է աշխարհի չեմպիոն Նորվեգիայի պարծանք Մագնուս Կարլսենին նոր ռեկորդ սահմանել։ Հաճելի է տեսնել շախմատային գերաստղերի նման արդյունքների պատմական գրանցումը։ «Grand Swiss» մրցաշարի ավարտական տուրում Լևոնը ոչ-ոքի է խաղացել Մագնուսի հետ, ինչի շնորհիվ նորվեգացին 101-րդ առանց պարտության պարտիան է անցկացրել։ Այսպես, Կարլսենը դասական շախմատում չի պարտվում 2018-ի հուլիսի 31-ից։ Անհավանական արդյունքն է դա շախմատային աշխարհում։

Ի դեպ, նա առաջ է անցել Չինաստանի շախմատի առաջատար Դին Լիրենից, որը 2017-ի օգոստոսի 10-ից 2018-ի նոյեմբերի 10-ը կարողացել է 100 առանց պարտության պարտիա անցկացրել, բայց 101-րդում պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։ Ի դեպ, Լևոնը մրցաշարում գրավել է 4-րդ տեղը, իսկ Կարլսենը՝ 6-րդ։ Հաղթող է դարձել Չինաստանի շախմատիստը՝ Վան Հաոն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: