Ռուս հայտնի կոմպոզիտոր և պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը նիհարել է 70 կգ-ով և անճանաչելի է դարձել։ Նա իր հաջողություններով կիսվել է երկրպագուների հետ։ 50-ամյա Ֆադեևը խոստովանել է, որ ավելորդ քաշն իրեն խանգարում է ապրել։ Դրա համար նա հատուկ սննդակարգ է մշակել և պայքարել է իր ավելորդ կիլոգրամների դեմ։ Մարտին Ֆադեևը հպարտորեն հայտարարել է, որ նա նիհարել է 40 կգ-ով՝ նշելով, որ չի դադարում նիհարել։ Օրերս Մաքսիմը հայտարարել է, որ նիհարել է ևս 30 կգ-ով։
Ֆադեևի հետևորդները վերջին շրջանում նշում էին, որ 50-ամյա պրոդյուսերի դեմքը փոխվել է, բայց այն, որ նա նիհարել է, ոչ ոք չգիտեր։ Մեկնաբանություններում նրա երկրպագուները շնորհավորել են արվեստագետին՝ հիանալով նրա կամքի ուժով։ Ի դեպ, Մաքսիմը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ 17 տարեկանում նա կլինիկական մահ է տարել՝ սրտի վիրահատության ընթացքում։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր մարզասրահում մարզվելիս, նրան շտապ հոսպիտալացրել և վիրահատել էին։