Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երեկ տոնել է 39-ամյակը։ Քիմը շատ նվերներ է ստացել մտերիմներից, բայց ամենաճոխ և անսովորը նրան մատուցել է ամուսինը՝ Քանյե Ուեսթը։ Քիմը հրապարակել է հանգանակության մասին տեղեկանք և պատմել, որ Քանյեն բարեգործական կազմակերպություններին, որոնց Քիմն աջակցում է, մեկ միլիոն դոլար է փոխանցել։
«Քանյեն մեկ միլիոն դոլար է հանգանակել իմ սիրելի բարեգործական կազմակերպություններին, որոնք օգնում են բանտերի հետ կապված նախագծի իրագործմանը։ Ես նրանց երկար ժամանակ է, ինչ օգնում եմ։ Քանյեն հանգանակությունն արել է իր և մեր երեխաների անունից։ Սիրտս պայթում է երջանկությունից»,- գրել է Քիմը։
Նշենք, որ վերջերս Քիմի թիմը կարողացելէ 17 հոգու վաղաժամ ազատ արձակել բանտից։ Աստղը ֆինանսավորում է «Ազատության 90 օր» ակցիան, որը գլխավորում են անվանի իրավաբաններ Բրիթանի Բարնեթը և Մինգել Քոդին։ Քիմն անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում էր կազմակերպել՝ մի քանի հոգու համար ազատություն խնդրելու նպատակով։ Քարդաշյանը կոչ է անում բարեփոխումներ անցկացնել այն բանտարկյալների համար, որոնք բռնության համար չեն դատապարտվել։ Ըստ օրինագծի՝ այդ հանցագործները կկարողաննա վաղաժամ ազատ արձակվել։