Երևանում հեղափոխական վիրահատական միջամտություն է կատարվել։ Հայազգի բժիշկ Բագրատ Ալեքյանը, ով բնակվում է Ռուսաստանում, Նորք — Մարաշ բժշկական կենտրոնում փրկել է 80 տարեկան հիվանդի կյանքը՝ միակ հնարավոր տարբերակն ընտրելով՝ կատարելով աորտային փականի վիրահատությամբ: Հիվանդի տարիքի ու այլ հիվանդությունների առկայության պատճառով, նրան բաց վիրահատություն անել չէր կարելի։ Բժիշկ Ալեքյանի որոշմամբ՝ այս վիրահատությունը կատարվեց Հայաստանում առաջին անգամ։ Դա տրանսկաթետերային եղանակով աորտային փականի իմպլանտացիա էր, որը տևել է մոտ 3 ժամ։ Հիվանդը 1-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից։ Բժիշկի խոսքով՝ նա առնվազն 7-8 տարի նոր վիրահատության անհրաժեշտություն չի ունենա։
Ռուսաստանաբնակ բժիշկի օրինակով հայ բժիշկներն այժմ վերապատրաստում են անցնում և շուտով բժշկական կենտրոնի բժիշկներն առաջիկա տարիներին կկարողանան փակ ներանոթային վիրահատություններ կատարել։ Հայկական բժշկությունը նոր մակարդակի է դուրս գալիս, ինչը շատ ուրախալի է բոլորիս համար։ Առողջություն և շուտափույթ վերականգնում մաղթենք հիվանդին, իսկ բժիշկներին՝ հաջող վիրահատություններ։