Այսուհետ պոլիկլինիկայի բժիշկները կաշխատեն Շտապօգնության պես

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է փորձարարական ծրագրի նորույթը։ Այսուհետ շտապօգնության ոչ շտապ կանչերը կսպասարկեն պոլիկլինիկաները՝ հատուկ մարդատար ավտոմեքենայով՝ պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից։ Արդեն 5 նման կանչ սպասարկվել է։ Թորոսյանի խոսքով՝ նա ցանկանում է Երևանի մակարդակով տարածել դա՝ սկսելով Նոր Նորք վարչական շրջանից։ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան արդեն ուներ մարդատար ավտոմեքենաներ՝ ցերեկային կանչերի համար և դրանցով այժմ կսպասարկվեն նաև երեկոյան կանչերը։

Նման կերպ կթեթևանա Շտապօգնության ծանրաբեռնվածությունը։ Ջերմության կամ ճնշում չափելու կանչերի համար կօգտագործվի պոլիկլինիկայի ավտոմեքենան, իսկ կյանքի համար նշանակություն ունեցող կանչերին ոչինչ չի խանգարի արագ հասնել հիվանդին։ Նախարարը նաև նշում է, որ այդկերպ կբարձրանա վստահությունը պոլիկլինիկաների նկատմամբ։ Հանրությունը կտեսնի, որ պոլիկլինիկաների բժիշկներն ավելի մոտ են հիվանդներին։ Թորոսյանը հույս է հայտնել, որ փորձը կհաջողվի և ծառայությունը կկիրառվի Երևանի ողջ տարածքում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: