Տիմատիի դուստրը ծանոթացել է նորածին եղբոր հետ․ հուզիչ լուսանկարներ

Հայտնի ռեփեր Տիմատին օրերս երկրորդ անգամ հայր է դարձել․ ծնվել է նրա երկրորդ երեխան՝ որդի Ռատմիրը։ Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յունուսովան, ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ռեփերի դուստրը՝ Ալիսան, ծանոթացել է նորածին եղբոր հետ։ Մինչ այս Ալիսան փոքրիկ եղբորը տեսել էր տեսակապով, իսկ այսօր անձամբ է ծանոթացել և գրկել։

Սիմոնան նշել է, որ անհանգստացած ու հուզված էր՝ ինչպես կանցնի քույր և եղբոր հանդիպումը, բայց այն շատ թեթև և էմոցիոնալ է ստացվել։

Տատիկը հույս է հայտնել, որ ապագայում Ալիսան չի խանդի եղբորը, բայց դա արդեն ծնողների դաստիարակության գործն է, իսկ այս պահին աղջնակը հիանալի է կատարել իր քույրական պարտականությունները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին Տիմատիի ընտրյալը՝ Անաստասիա Ռեշետովան, սիրելիին որդի է պարգևել։ Նախորդ հարաբերություններից՝ Ալյոնա Շիշկովայի հետ, Տիմատին դուստր ունի՝ 5-ամյա Ալիսան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: