Այս տարի աշունը ջերմ էր ու արևաշատ։ Գրեթե բոլոր օրերին ամառային եղանակ էր դրսում, կարելի էր թեթև ու բարակ հագուստ կրել ու վայելել հաճելի երեկոները։ Բայց, կարծես, աշունը ցանկանում է իր սովորական կերպարն ընդունել և առաջիկա օրերին ցրտաշունչ օդ բերել մեր հայրենիք։ Այսպես, հոկտեմբերի 21-ից 24-ն սպասվում է անձրև և ամպրոպ:
Հոկտեմբերի 21-ից սկսած ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-ից 5 աստիճանով՝ բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ էլ ավելի կցրտի՝ 7-ից 8 աստիճանով։ Հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում ո՛չ անձրև կլինի, ո՛չ ամպրոպ։ Իսկ լեռնային շրջաներում, հնարավոր է, կարճ ժամանակով անձրևներ լինեն։
Հուսանք՝ եղանակը մեզ հուսախաբ չի անի և կուրախացնի ոսկե աշնանային հիանալի օրերով։ Հայաստանյան աշունները, իրոք որ ջերմ են և պայծառ։ Սպասենք Գագիկ Սուրենյանի դրական կանխատեսումներին։