Ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել ծննդյան գիշերը․ լուսանկարներ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Քիմ Քարդաշյանի 39-ամյակն է։ Ռեալիթի շոուների հայազգի աստղը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տոնել է քույրերի և ընկերուհիների հետ՝ աղջկական հավաքույթ է կազմակերպել՝ վարդագույն երանգներով և փոռիկներով։ Տոնակատարությունը տեղի է ունեցել նրա մայրիկի՝ Քրիս Ջենների առանձնատանը՝ Փալմ Սփրինգսում։ Քրիսը, սակայն, չի մասնակցել տոնին, քանի որ ներկա է գտնվել Ջենիֆեր Լոուրենսի և Քուք Մարոնիի հարսանիքին՝ Ռոդ Այլենդում։

Քիմն ընթացքում լուսանկարներով և տեսանյութերով կիսվում էր իր հետևորդների հետ։ Ծննդյան օրվա դիմահարդարումն իրեն արել է քույրը՝ Քայլին։ Նա օգտագործել է Քիմի KKW Beauty կոսմետիկան։

Լուսանկարներից մյուսում նա ցույց է տվել տոնական սեղանը, որի վրա ոսկեգույն տառերով գրված է «Ծնունդդ շնորհավոր, Քիմ»։

 

Լուսանկարում երևում են նաև վարդագույն գլխարկներ, ակնոցներ և հսկա փուչիկներ։

Ընթրելուց հետո աղջկական հավաքույթի մասնակիցները զվարճացել են «Քարտերը բոլորի դեմ» ուրախ խաղ խաղալով։ Առավոտյան նրանք զվարճացել են լողավազանում, արևայրուք ընդունել և նախաճաշել։ Հետո Քիմը քույրերին ու ընկերուհիներին հավաքածուներ է նվիրել՝ իր ապրանքանիշի ներքնազգեստ և բույրեր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: