Ինչու է Քեյթ Միդլթոնը երեք ամուսնական մատանի կրում

Քեմբրիջի դքսուհին՝ արքայազն Ուիլյամի կին Քեյթ Միդլթոնը, միշտ երեք ամուսնական մատանի է կրում։ Ահա թե ինչ են դրանք խորհրդանշում։

Առաջինն ու ամենահայտնին 12 կարատանի շափյուղայով մատանին է, որն Ուիլյամը նվիրել է Քեյթին նշանադրությանը։ Այն ժամանակին պատկանում էր Ուիլյամի մորը՝ արքայադուստր Դիանային, որը նա ստացել էր արքայազն Չարլզի հետ նշանադրության ժամանակ։ Մատանին ստեղծվել է 1981 թվականին «Garrard & Co» բրենդի կողմից և արժեր 28000 ֆունտ սթերլինգ։ Ի դեպ, այն կատալոգից է գնվել, այսինքն հասանելի էր յուրաքանչյուր ցանկացողին, ոչ թե պատվերով էր պատրաստված։ Այդ ժամանակվանից ի վեր մատանին համարվում է աշխարհի ամենահայտնի զարդերից մեկը։ Արքայազն Ուիլյամը, Քեյթին առաջարկություն անելու համար, մատանին իր հետ տարել էր Քենիա և պայուսակի մեջ պահում էր մի քանի օր՝ մինչ հարմար պահը գա և Քեյթին ամուսնության առաջարկություն անի։

Երկրորդ մատանին Քեյթի հարսանիքի համար պատրաստվել է Ուելսի ոսկու հանքի լավագույն ձուլակտորից, իսկ երրորդն անվերջության մատանի է, որն Ուիլյամը նվիրել է իրենց առաջին երեխային՝ արքայազն Ջորջին, լույս աշխարհ բերելուց հետո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!