Ծաղկակաղամբը և բրոկկոլին՝ ջեռոցում․ հեշտ և շատ համեղ

Կաղամբն առօրյա սննդի մեջ հաճախ օգտագործվող բաղադրիչ է, որը հոգնեցնում է, եթե ամեն անգամ չմտածել պատրաստման նոր տարբերակներ։ Եփած և տապակած կաղամբը հաճախ է հանդիպում բաղադրատոմսերում, իսկ ինչ կասեք ջեռոցի մեջ թխածի մասին, այն էլ խառնուրդ՝ ծաղկակաղամբի և բրոկկոլիի։ Անպայման փորձեք յուրահատուկ ուտեստը՝ հասարակ, բայց անսովոր համով։ Հավանաբար այն դուր կգա նաև ձեր երեխաներին, ովքեր չեն սիրում բանջարեղենային օգտակար սնունդը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 փոքր գլուխ ծաղկակաղամբ` մասնատած

2 խոշոր բրոկկոլի՝ մասնատած

1 պճեղ սխտոր՝ ճզմած

2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

1/2 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբը և բրոկկոլին տեղափոխել ջեռոցի կաղապարի մեջ, ցողել ձիթայուղով և լավ խառնել, համեմել աղով։ Փակել կաղապարը և եփել ջեռոցում կես ժամ։ Հանել կափարիչը, նորից խառնել և եփել ևս 30-40 րոպե՝ մինչ բանջարեղենը կդառնա փափուկ և մի փոքր շականակագույն։ Հանել և մատուցել տաք վիճակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: