Սեպտեմբերի վերջին 50-ամյա Ջենիֆեր Լոպեսն աշխատանքի է անցել նոր նախագծի՝ «Ամուսնացիր ինձ հետ» կատակերգական մելոդրամայի նկարահանումներին։ Ֆիլմում Լոպեսը մարմնավորում է հայտնի երգչուհուն, որը հենց հարսանիքից առաջ իմանում է, որ իր ռոքեր ընտրյալը դավաճանում է իրեն։ Վրեժ լուծելու համար նա խնդրում է առաջին պատահածին ամուսնանալ իր հետ։ Լոպեսի դիմացն առաջինը դուրս է եկել մաթեմատիկայի ուսուցիչը, որի հետ հանդիպումը փոխում է նրա կյանքը։
Երեկ Լոպեսին լուսանկարել են նկարահանումների ընթացքում՝ քաղաքի փողոցներից մեկում։ Ջենիֆերը գեղեցիկ հարսանեկան զգեստ էր կրում՝ զարդարված շքեղ քողով և փայլուն քարերով։
Ի դեպ, շատ շուտով Լոպեսը կամուսնանա նաև իրական կյանքում։ Մարտին նրա սիրելին՝ 44-ամյա Ալեքս Ռոդրիգեսը, նրան ամուսնության առաջարկություն է արել։
Զույգը պատրաստվում է հարսանիքին։ Ամուսնությունը շատ կարևոր է նրանց համար՝ որպես ավանդապաշտ մարդիկ, ինչպես ընդունված է Լատինական Ամերիկայի երկրներում։