Փաշինյանի օրինակը սարսափեցրել է Ալիևին

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրավիճակը թեժ է։ Երկրի իշխանություններն այնքան վախեցած են, որ որոշել են փակել մետրոյի կայարանները և ավտոմեքենաների շարժը խափանել։ Այսպես, փակվել է Բաքվի կենտրոնի երեք կայարան, արգելվել է ավտոմեքենաների կայանումն առհասարակ։ Դեպի կենտրոնական հրապարակ տանող ճանապարհները նույնպես փակվել են, իսկ մարդկանց մուտքն ամեն կերպ ցանկանում են։ Բանն այն է, որ ընդդիմությունն ակտիվացել է։ Ընդդիմադիրները մտադիր են չարտոնված ցույցեր անցկացնել։

Փաստորեն Ալիևները վախեցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հեղափոխության օրինակից և ամեն կերպ ցանկանում են զգուշանալ ու թույլ չտալ մարդկանց բողոքի ձայն արտահայտել։ Իհարկե, ուրախալի է, որ Փաշինյանի օրինակը սարսափեցրել է Իլհամ Ալիևին, բայց և ցավալի է, որ հարևան երկրում չկա խոսքի արտահայտման իրավունք և ժողովուրդը չի կարողանում հեղափոխություն անել այնպես, ինչպես արեցինք մենք՝ հայերս՝ ազատվելով նախկին ռեժիմի լծից և կառուցելով Նոր Հայաստան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!