Այսօր Երևանում մեծ մասշտաբներով տոն է նշվում։ Մեր մայրաքաղաքի 2801-ամյակն է՝ հիմնադրման օրից: «Սրտումս Երևան» կարգախոսով տոնախմբությունը ներառել է մայրաքաղաքային բոլոր համայնքները։ «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան» Մանսուրյանի երաժշտության ներքո տոնական տեսահոլովակ կթողարկվի, որտեղ կլինեն մշակույթի, արվեստի ոլորտի դեմքեր, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մայրաքաղաքի բանալիների տիրակալ Հայկ Մարությանը:
Միջոցառումների մեկնարկը նախատեսված է 13:00-ին, իսկ պաշտոնական համերգը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Վարչական շրջաններում համերգներ կլինեն՝ ժամը 19:00-ից մինչ 22:00-ը, ինչից հետո շքեղ ու անմոռանալի հրավառություն։