Հայտնի են հարկայինի հետ խնդիր ունեցող հայ աստղերը

Հայրենական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ինը հարկայինից նամակ են ստացել՝ եկամուտները հայտարարագրելու պահանջով, հայտնել է ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը։ Ինը աստղերից հինգն արդեն հայտարարագրել են եկամուտները, մեկի դեմ քրեական գործ է հարուցվել, մյուսի հանդեպ հետաքննություն է սկսվել, որը կարող է քրեական գործի հանգեցնել։


ԶՄՆ-ները հայտնել են «հաջողակների» անունները, որոնք 2018-ի հարկերը չեն վճարել և եկամուտների հայտարարագիր չեն ներկայացրել։ Ցանկում են Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Թաթան, Անդրեն և Արմեն Հովհաննիսյանը։ Քրեական գործը հարուցվել է Լիլիթ Հովհաննիսյանի նկատմամբ, որը 2017-2019 թվականներին ստացել է 801 հազար ԱՄՆ դոլար եկամուտ և պետությանը չի վճարել 43 հազար ԱՄՆ դոլար հարկ։


Անանյանը դեռևս անցած տարեվերջին է կոչ արել աստղերին հետևել իրենց հարկային պատմությանը։ Աստղերը ոչ միանշանակ են արձագանքել նրա կոչին, ոմանք էլ, պարզապես, արհամարհել են այն։ Որևէ մեկնաբանություն չկարդացինք հետևյալ թեմայով։ Հետաքրքիր է՝ ինչն է պատճառը։ Միթե աստղերը լռում են՝ չցանկանալով շտկել իրավիճակը։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։ Հուսանք՝ խնդիրները կլուծվեն և մեր աստղերը կշարունակեն ուրախացնել իրենց կատարումներով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: