Հայ հայտնի լրագրողուհի, RT և Sputnik գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է երրորդ անգամ մայրանալու լուրը։ Մարգարիտան ամուսնուն՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանին, դուստր է պարգևել։ Նրան Մարո են անվանակոչել։
«Սիրելի՛ աշխարհ, խնդրում եմ բարի գտնվիր Մարո Տիգրանի Քեոսայանի նկատմամբ։ Ինքը նորեկ է այստեղ»,- գրել է 38-ամյա լրագրողուհին՝ տեղադրելով ծննդյան քարտը, որտեղ նշված է՝ երեխայի քաշը 3050 գ է, հասակը՝ 51 սմ։ Նա լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 19-ին՝ 00։17-ին։
Վրացահայ հաղորդավարուհի Թինա Կանդելակին, որը Մարգարիտայի մոտ ընկերուհին է, գրել է, որ շատ էր սպասում այս երեխայի լույս աշխարհ գալուն։ Նա շնորհավորել է Սիմոնյանին․ «Դու աներևակայելի ես՝ ապացուցելով՝ կարելի է լինել երկաթյա լեդի և ամենաջերմ և գեղեցիկ հայ մայր»։
Տիգրանի և Մարգարիտայի ընտանիքում ևս երկու երեխա է ծնվել՝ 6-ամյա Մարյանան և 5-ամյա Բագրատը։ Քեոսայանը երկու դուստր ունի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից՝ Ալեքսանդրան և Քսենիան։