Այս ռեստորանում զուգարանակոնքի և լվացած հատակի ջուր են մատուցում, և դա նրանց դուր է գալիս

Ժամանակակից տեխնոլոգիաները մեր կյանքն ավելի լավն են դարձնում, բայց միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ստացվում։ Ժամանակին մարդկանց ստիպում էին լվանալ ձեռքերը, օգտվել զուգարանակոնքից և զուգարանի թղթից, իսկ այսօր հակառակ գործընթացն է սկսվել։ Բելգիայի « Gust’eaux» ռեստորանում զուգարանակոնքից, ամանները և հատակը լվանալուց հետո գոյացած ջուրը խմում են ու դեռ գովազդում դա։ Նոր ռեստորանը բացելիս սեփականատերը խնդիր է ունեցել․ շենքում չի եղել ջրուղուն և կոյուղուն միացում։ Այն քաղաքայինին միացնելու համար պետք էր կլորիկ գումար վճարել ու ամեն ամիս էլ սպառման գումար վճարել։

Սեփականատերն ընտրել է նորարարական ուղին և գումար է խնայել։ Համակարգը պարզ է․ ջուրն անցնում է 5 աստիճանի մաքրազտում և դառնում է խմելու ջուր։ Ռեստորանի անձնակազմը հպարտ է դրանով, ոչ միայն գումարի խնայողության, այլև մաքուր ջուր ստանալու համար։ Զավեշտալի է, բայց ջուրն այնքան մաքուր է դառնում, որ ստիպված են մեջը հանքային աղեր լցնել։ Ռեստորանում ջուրն անվճար է, դրանից պատրաստում են սառույցի խորանարդիկներ, թեյ և սուրճ։ Շատերն են գալիս ռեստորան՝ փորձելու այդ ջուրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!