Այս հայր և դուստր հայերը հերոսաբար պաշտպանում են սիրիական ապաստարանը

Թվիթերյան էջերից մեկում հայտնվել է հայր և դուստր հայերի լուսանկար։ 53-ամյա Հովսեփ Սարգիսը և իր դուստրը՝ 19-ամյա Անուշը, մարտնչում են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայից ներխուժած զորքերի դեմ։ Նրանք հանդիսանում են ազգային ինքնապաշտպանության զորքերի անդամ, ծնունդով Ռաս Էլ Այնի Սերեկանիե քաղաքից են։ Լրագրողուհիներից մեկը՝ Հաբաթ Աբասը, հիացած է 19-ամյա Անուշով․ «Անուշ Սարգիսը՝ Ազգային ինքնապաշտպանության ջոկատի անդամ է։ Նա պայքար է մղել ԴԱԻՇ-ի դեմ՝ Ռակկայում։ Հիմա նա հոր հետ պահպանում է Հասակա տեղափոխված քաղաքացիների ապաստարանը»։

Հիշեցնենք՝ Թուրքիան հոկտեմբերի 9-ին հարձակվել է Սիրիայի վրա, իսկ հոկտեմբերի 14-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել Հասական և Քամիշլին։ Նրանք պայմանավորվածության են հասել քրդական ուժերի հետ՝ վերահսկողությունը սահմանելու շուրջ։ Ինչպես հայտնի է՝ Սիրիակում հայ կամավորական ջոկատ է կազմավորվել, որը կրում է Նուբար Օզանյանի անունը։ Հպարտությամբ ու խորին հարգանքով ենք նայում լուսանկարին։ Այս մարդիկ են հենց մեր ազգի հերոսները, ովքեր բարձր են պահում հայի պատիվն աշխարհում։ Հուսանք՝ որ շուտով խաղաղություն կհաստատվի Սիրիայում և խաղաղ բնակիչներն այլևս պաշտպանության կարիք չեն ունենա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: