Առաջիկա օրերին Երևանում փակ փողոցներ են լինելու։ Պատճառն «Էրեբունի-Երևան-2801» տոնակատարությունն է։ Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը համաձայն՝ միջոցառումներին հավուր պատշաճի նախապատրաստվելու համար փողոցները փակ կլինեն նաև նախորդ օրերին։ Հոկտեմբերի 18-ից 20-ի ժամը 09:00-ն փակ կլինեն կենտրոնական փողոցները, որոնց մանրամասն սխոման զետեղված է ներքևում։ Ուշադիր եղեք, սիրելի՛ վարորդներ։
Իսկ փակ փողոցները հիանալի առիթ են ոտքով քայլելու համար։ Տոնական հիանալի օրերին վայելեք ջերմ եղանակը և ընտանեկան կամ ընկերական միջավայրում հիանալի հանգիստ անցկացրեք կամ ուղղակի զբողնեք։ Առիթն էլ հպարտության առանձին աղբյուր է․ մեր մայրաքաղաքը 2801 տարեկան է։ Մեծ է անգամ Հռոմից ու զարգացած աշխարհի բազում քաղաքներից։ Իրոք որ, երջանիկ ենք՝ ապրելու համար նման պատմություն ունեցող քաղաքում, որը ողջ հայության միասնականության անկյունն է՝ սիրտն ու հոգին։ Երևում է՝ հետաքրքիր տոն է ստացվելու, քանզի նախապատրաստությունը բուռն է ընթանում։