«Սիրով»․ Հայկոն նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)

Հայտնի երգիչ Հայկոն ներկայացրել է նոր երգ՝ «Սիրով»։ Ջերմ, հուզիչ, սիրով լի ստեղծագործությունը եղել է Տիգրան Ղարիբջանյանի և Գոհարիկ Մովսիսյանի հարսանեկան երգը, որն ավելի ուշ դարձել է Հայկոյի պրեմիերան։ Հիասքանչ երաժշտության հեղինակն է Հայկոն, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։

Երգը ժամերի ընթացքում հազարավոր դիտումներ է հավաքել։ Երկրպագուները հիացած են կատարմամբ՝ Հայկոյին հիրավի անվանելով սիրո երգիչ։ «Ամենագեղեցիկ զգացմունքը։ Իսկ Հայկոյի կատարմամբ երգերն ավելի լավ են բացահայտում այդ զգացմունքի գեղեցկությունը», «Էմոցիաների տեղատարափ», «Անդադար կարելի է լսել Հայկի բոլոր երգերը», «Երգը տանում է մի ուրիշ աշխարհ»,- գրում են հիացած երկրպագուները։
Երգի ամեն բառում ու հնչյունում հոգի կա, սեր ու ջերմություն։ Հաճելի է, որ մայրենի լեզվով նման զգայում երգեր են թողարկվում, այն էլ նման գեղեցիկ օրվա՝ հարսանիքի համար։ Գեղեցիկ ստեղծագործություն, գեղեցիկ առիթ, որակյալ կատարում․ սպասենք տեսահոլովակի պրեմիերային։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: