Դրսում աշուն է, սակայն ջերմաստիճանը լրիվ ամառային է՝ տաք ու արևային։ Բայց մեզ տհաճ անակնկալ է սպասվում՝ անձրևի և ամպրոպի տեսքով։ Հոկտեմբերի 18-ին չոր է լինելու, երկինքը պարզ ու արևային կլինի։ 19-ի ցերեկն անձրև է գալու, ամպերը գոռալու են, իսկ գիշերը երկինքը կհանդարտվի։ Բայց հոկտեմբերի 20-ից 21-ը մեր երկրի շատ քաղաքներում անձրև կլինի՝ ամպրոպով, ու կցրտի 6-ից 7 աստիճանով։ Երևանում հոկտեմբերի 18-ից 19-ը լավ եղանակ է լինելու։
Նախարարությունից հայտնել են, որ Վանաձորից Ալավերդի, ապա Բագրատաշեն ավտոմեքենաների համար նախատեսվախ ուղին փակ կլինի բեռնատարների համար, քանզի շինաշխատանքներ են ընթանում։ Տեղ հասնելու երթևեկեք Դիլիջան, ապա Նոյեմբերյան, հետո Բագրատաշեն ավտոճանապարհով:
Նաև հիշեցում․ Մ-2 ավտոճանապարհի Գորիսից Կապան հատվածի 8-ից 14-րդ կիլոմետրերին ամեն օր ժամը 9-ից 18-ը փակ է լինում բեռնատարների համար: