Երեխաներն անծայրածիր երևակայությամբ են օժտված։ Դա իրականություն է։ Բայց ներքևում զետեղված նկարներն ապացուցում են՝ մեծերն էլ երևակայության հետ խնդիրներ չունեն։ Դժվար է գտնել երեխա, որը չսիրի ներկելու ալբոմները, որտեղ ներկայացված են իրենց սիրելի մուլտֆիլմների և հեքիաթների հերոսները։ Երբեմն նույնիսկ գրքերն են այնպես ներկայացված, որ երեխան և՛կարդա, և՛ ներկի։ Շատ ուսուցողական է։ Բայց երբեմն մեծերն էլ են ցանկանում զվարճանալ կամ հանգստացնել նյարդերը, ինչու ոչ նաև ստեղծագործել։
Լավագույն տարբերակներից մեկը մանկական ներկելու ալբոմն է։ Հոգեբանների խոսքով՝ ներկելն ու նկարելը հիանալի թերապիա է նյարդային խանգարումների համար։ Միապաղաղ շարժումները ու գույների ընտրությունը հանգստացնող ազդեցություն են թողնում։ Այս թերապիան կարող է նույնիսկ լուրջ խանգարումներ բուժել։ Բայց և, անկախ տարիքից, նկարելն ու ներկելը հաճելի է։ Ահա թե ինչ է լինում, երբ ներկելու ալբոմն ընկնում է մեծերի ձեռքը։