«2018 թ-ին այ էս գեղեցկուհին «Քայլ դեպի տուն» ծրագրով էկել էր Հայաստան ու երկու շաբաթ մեր տանն էր ապրում․․․»

Դիանա Մնացականյանը գրում է․ «Մի քիչ բարի երևույթներից խոսենք: ՈՒրեմն, 2018 թ-ին այ էս գեղեցկուհին «Քայլ դեպի տուն» ծրագրով էկել էր Հայաստան ու երկու շաբաթ մեր տանն էր ապրում:

Դե պատկերացրեք ի՜նչ պատասխանատու գործ էր, պահել լրիվ անծանոթ երեխայի, իր մասին ձեզ պատմել եմ, թե մեր բախտը ոնց էր բերել, որ հենց ինքն էր մեզ հասել, դե համ երկու շաբաթ զգացի ինչ ասել ա, ունենալ 16 տարեկան աղջիկ, որը ամեն առավոտ մոտ մեկ ժամ ճամպրուկի մեջի բոլոր շորերը հատ-հատ հանում հագնում գալիս հարցնում էր, որը էսօր հագնի՞։

Վերջին օրերին էլ կատակով էր հարցնում մամ ջան, էսօր որը հագնե՞մ, հետո աղջկաս նստացնում էի մեյքափ անում, ստիպում էի, որ նախաճաշեր, ինքն էլ զոռով ուտում էր, մի խոսքով լրիվ դերի մեջ մտած մամա էի, քաղաքից դուրս գնալու օրերին ստիպում էի կուռտկա հագնի և այլն, մի օր էլ երեկոյան հեռախոսը չէր վերցնում, ապրումներիս մասին չպատմեմ, բայց դե պատմել եմ ձեզ, որ ահավոր խելառ օրեր ենք ունեցել, փողոցում պարելով, ման գալով և այլն:

Քրիստինեն ահավոր շնորհակալ մարդ ա, չի լինում գեթ մեկ տոն, որ ինքը մոռանա, ամեն տարի մամաների տոնին ինձ գրում ա մամ ջան շնորհավոր։ Քրիստինես Հայաստանից գնացել ա լրիվ այլ սիրով, անցել ա չորս տարի, մենք դեռ կապի մեջ ենք, իրար հետ մեկ-մեկ բամբասում ենք, էսօր իր հարսանիքն ա, մեզ էլ էր հրավիրել, ցավոք չստացվեց, որ գնանք, բայց ես ահավոր ուրախ եմ իր համար: Մի խոսքով, աղջիկս էսօր ամուսնանում ա, էկեք շնորհավորեք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: