Հայկ Թորոյանը գրում է․ «Ոմանք այնքան տգետ են ու ոչխար, «ոչխարը կոմպլիմենտ» որ չգիտեն էլ՝ ինչ զառանցեն, հիմա էլ զառանցելով ասում են, թե բա Հայաստանում ադրբեջանցի պատգամավորներին, որ տարել են ռեստորան և արարողակարգային ճաշ մատուցել, ապա իրենք այլևս տվյալ ռեստորանից չեն օգտվելու։

Չէ, իրոք ես կգժվեմ․ սա ցինիզմի և տգիտության վերջի կետն է, պատկերացնում եք, նման կոչ անողները հիմնականում ռոբի ու սերժի ջադագովներն են, ու կարող եմ արձանագրել, որ էդ տգետները, նոր են տգետ դարձել, քանզի եթե նախկինում ևս տգետ լինեին, ապա 2008 թ-ի Սեպտեմբերի 6-ին կոչ կանեին, որ Երևանի «Հրազդան» Մարզադաշտը պետք է հիմքից քանդեն։

2008 թ-ի Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր ժամանել թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, միաժամանակ ասեմ, որ թուրքիայի հավաքականի ամբողջ կազմը Երևանի ռեստորաներում համ կերել ա, համ խմել ա, իսկ Աբդուլլա Գյուլին էլ իր պատվիրակության հետ դիմավորել են ամենաբարձր մակարդակով, հյուրասիրել են Հայկական բոլոր ուտեստներով և ճանապարհել են բարձր տրամադրությամ։

Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, սա պետություն է և պետությունների իշխանոպթյան անդամները պարտավոր են լինել ճկուն դիվանագետներ։ Մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ չեն լինում։

Էլի կասեմ, Վարդան Մամիկոնյանի ժամանակ ոչ ոք չէր պատկերացնի, որ պարսիկները մեր բարեկամը կլինեն։ Առողջ եղեք.տգիտությանը վերջ տվեք և մի փոքր տրամաբանեք ու սառը դատեք։ Իսկ ՀԴՄ-ները շատ կարևոր են, չմոռանաք»։