Հետպատերազմական երկու տարիների ընթացքում, երբ դեռ շարունակում են հայրենիքում ապրելու իրավունքի համար զոհվել հայորդիներ, ցանկացած նոր արարծի ծնունդը հիրավի սպասված և ուրախացնող նորություն է։

Բժիշկ, գինեկոլոգ Աբրահամյան Անուշը պարբերաբար մոտիվացնող և ուրախացնող տեղեկատվությամբ է կիսվում իր հարթակում։ Իր մասնագիտական ձեռքբերումներով ուրախացող և դրանցով կիսվող գինեկոլոգն իր հրապարակումներով ուրախացնում է նաև շատ այլ անձանց։

Բժշկի հերթական հրապարակումը պատմում է նորավանցի մի ընտանիքի մասին, որտեղ շուրտ քսան տարի բալիկի ծննդի են սպասել, և ահա լույս աշխարհ է եկել սպասված բալիկը։ Նորածին բալիկի հայրը երկու տարի առաջ էլ, հիմա էլ կանգնած է սահմանին։

Անուշ Աբրահամյանը գրում է․ «20 տարի սպասել էին էս հրաշքին, Նորավան գյուղից են՝ սահմամամերձ, մայրիկի հետ այժմ տեղափոխվել են Երևան, իսկ հայրիկը ով 44-օրյա պատերազմի մասնակից է եղել և բազմաթիվ վորավորումներից հետո հազիվ է փրկվել, էլի սահմանին կանգնած է։ Իսկապես պետք է շատ ուժեղ լինենք»։