«20 տարի առաջ․․․» ի՞նչ բացառիկ նկարներ և պատմություններ են հիշում Հայկոյի ընկերները

Միքայել Մարգարյանը, անդրադառնալով Հայկոյի հետ ունեցած իր հիշողությունները, նկար է տեղադրել և գրել է հետևյալը․ «20 տարի առաջ ես անթրաշ նորաթուխ մասնագետ էի, Հայկոն տաղանդավոր գործիքավորող, երգահան և սիրված երգիչ։

Նադյան լեգենդ էր, իսկ Գայանեն իմ առաջնեկի մայրն էր պատրաստվում դառնալ։ Կյանքը ոչ ոքի չի խնայում։ Միևնույն ժամանակ տալիս է հնարավորություն ստեղծելու, արարելու, մարդկությանը բարիք փոխանցելու:

Գայանեն 3 զավակի կյանք պարգևեց, Նադյան հարյուրավոր տաղանդավոր մարդկանց ճանապարհ բացեց, իսկ Հայկոն․․․

Հայկոյի բազում մնայուն արժեքավոր երգերի տակ սիրել են, սիրվել են, տխրել և ուրախացել են, խորհել, ոգեշնչվել, արարել են։ Հայկոյի շնորհիվ վերածնվել են հին երգեր, ծնվել են նոր կատարողներ, փառքի են հասել կայացած կատարողներ, ֆիլմեր են շունչ առել։ Հայկո, Շունչդ տվեցիր արվեստին։

Ինձ ու կողքիս սրտիկին էլ երկար կյանք, որ ձեզ թարմ ծաղիկներ հասցնենք և ձեր արածը պահենք ու մեծարենք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: