«20 տարի առաջ ամուսինն առաջին անգամ ձեռք բարձրացրեց կնոջ վրա: Կինը․․․»

Մերի Ներսիսյանը գրում է․ «20 տարի առաջ ամուսինն առաջին անգամ ձեռք բարձրացրեց կնոջ վրա: Կինը, որ ֆիզիկապես թույլ էր ու շփոթված, այդ պահին ոչինչ չասաց. միայն փորձում էր ձեռքերով պաշտպանել դեմքը: Առավոտյան ամուսինը բացեց աչքերն ու տեսավ կնոջը՝ եռման ջրով թեյնիկն ամուսնու դեմքից քիչ վերև պահած։ Կինը նույն վայրկյանին հայտարարեց՝ մեկ անգամ էլ ինձ կկպնես՝ կմնաս առանց մաշկի ու գուցե՝ նաև առանց աչքերի:

Անցել է 20 տարի, 20 տարի առանց բռնության, 20 տարի միասին: Այս կարճ պատմությունը վերջերս՝ օնլայն դասախոսության ընթացքում, պատմեց սոցիոլոգ Օլեսյա Միրոնովան:

Լսում էի ու մտածում՝ կանանց ֆիզիկական թուլությունն ու հաճախ նաև ֆինանսական կախյալ դրությունը, ֆիզիկապես ավելի ուժեղ ու (երևի) ագրեսիայի հակված տղամարդկանց թույլ են տալիս մտածել, որ կանայք սեփականություն են՝ կլռեն, կդիմանան, կներեն։

Մեծ հաշվով նրանք չեն սխալվում՝ մի ամբողջ կյանք անպատիժ կեղեքում են ու էն աշխարհ գնում «իսկական տղամարդու» մասին օղորմաթասերի ուղեկցությամբ, բայց․․․

Օլեսյայի պատմությունը վկայում է՝ սեփական արժանապատվության սահմանները կարելի տարբեր ձևերով պաշտպանել, շատ տարբեր, իսկ պաշտպանել պետք է, անհրաժեշտ է, պարտադիր է, մինչդեռ բռնությունը հանդուրժել ՉԻ ԿԱՐԵԼԻ:

Հանդուրժելով բռնությունը կինը քայքայում է իր կյանքը, դստերը «սովորեցնում» է, որ դա նորմա է, իսկ որդուն՝ թույլատրելի է: Բռնության շղթան պետք է քոքից կտրել հենց որ տեսնում ես առաջին ծիլը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: