150 հազար դրամից պակաս գնով անհնար է 2 սենյականոց բնակարան գտնել. քաղաքացիները բողոքում են վարձերից

Ալյանա Ավագյանը և նրա նման շատ այլ քաղաքացիներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն տարեսկզբին սկսված բնակարանների վարճակալության վարձավճարի աննախադեպ աճի պատճառով։

Ա․ Ավագյանը նշում է, որ ունի երկու փոքր երեխա և կանգնել է փաստի առաջ, քանի որ բավականին երկար ժամանակ տուն է փնտրում, որը կունենա բավարար պայմաններ ապրելու համար, սակայն չի կարողանում, քանի որ տանտերերը բավականին մեծ գումարներ են ուզում։

Նա նշում է, որ նույնիսկ քաղաքի ծայրամասային հատվածներում անհնար է մեկից երկու սենյակ ունեցող նորմալ պայմաններով բնակարան վարձակալել 150 հազար դրամից քիչ գումարով։ Դա ամենևին էլ սինխրոն չէ քաղաքացիների ստացած աշխատավարձին։

Բողոքող քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպում՝ բարձրացնելով հիմնական երկու հարց։ Նա բնարականների վարձերի նվազեցում, ապա նաև հիպոթեքային պայմանների բարելավում, որն էլ գուցե շատերին թույլ տա վարձի փոխարեն հիպոթեքով բնարական գնել։ Մանրամասները՝ տեսանյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: