Հայտնի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը գրում է․ «14 տարի՝ ընտանիք, 17 տարի՝ զույգ։ Ի՞նչ կարելի է սովորել 17 տարում:

Ոչինչ, եթե որոշել ես «սրել կոտոշներդ» ու «գնալ մինչև վերջ», վստահ ես, որ կարող ես չարաշահել, օգտագործել մարդուն, հետ նայելու ու սեփական սխալներդ տեսնելու կարիք չես զգում։

Համոզված ես, որ բոլորը պարտական են, տեր ու հպատակ եք, քեզ չեն հուզում կեսիդ զգացմունքները, հաճույք չի պարգևում նրան երջանկացնելու միտքն անգամ, տանից դուրս ունես աշխարհ, որն ավելի է ձգում, քան տունը, տեսակով քանդող ես, կործանող։

Սերը ծառն է, ընտանիքը՝ պտուղը: Դու տեսե՞լ ես, որ որևէ ծառ մեն մենակ կանգնի անջուր հողի վրա, անվերջ դիմանա անգութ քամիների հարվածներին ու ծաղկի, ծաղկի անդադար, պտուղ տա։ Ես՝ ոչ:

Նույնն էլ սերն ու ընտանիքն են. պետք է հոգ տանել, փայփայել, պաշտպանել ու անել դա կրքով, փայլող աչքերով, երկուսով»։