Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից 19-րդ դարի կուժ է տարել իր հետ։Այս մասին գրված է «Նարեկածին «ազգային զարդերի վերածնունդ ապրանքանիշի սոցիալական էջում։ Կուժը Լոպպեսի հյուրանոցի սենյակում է դրվել զարդը գեղագիտորեն ներկայանելու համար։Մանրամասնեերը մեջբերվում են «Նարեկածին»-ի էջից։
-Սիրելինե’ր, խոստացել էի ձեզ պատմել, թե ինչպես է ներկայացվել իրական հայկական մշակույթը համաշխարհային մեգաաստղ Ջեյ Լոյին:

Օրեր առաջ համագործակցության առաջարկ ստացանք, որի շրջանակում նախատեսվում էր երգչուհուն հենց իր սենյակում նվիրել իրական հայկական զարդեր՝ հնամենի երկրի մշակույթը ՃԻՇՏ ներկայացնելու համար:

Մեր թիմը շատ արագ արձագանքեց առաջարկին, եւ հաշված ժամերի ընթացքում վարպետ Մհերը պատրաստեց Վան-Վասպուրականի շրջանի ԱԶԳԱՅԻՆ վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով:

Գիշերը՝ մինչ հյուրերի ժամանումը, սենյակում դրվեցին Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը:

Իհարկե,երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, եւ հետո, նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ Վանա ԿՈՒԺԸ…

Իհարկե, սկզբնական զարմանքը շատ էր , բայց ուրախ ենք, որ երգչուհին գնահատել է իր հայկական անկյունը եւ իրավացիորեն այն ամբողջական նվեր ընկալելով, տարել իր հետ ❤️ ( սա հատուկ ենք ուղղում, որ պարզ դառնա՝ մեր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ) :