Անատի Սաքանյանը երեսուներկու տարեկան է։ Նա տարիներ առաջ ընտանիք էր կազմել Էդգար անունով երիտասարդի հետ, սակայն պսակադրությունից կես տարի անց զույգը բաժանվեց, որից հետո Անատին հանրայնորեն հաստատեց իրենց բաժանությունը։

Դրանից հետո Անատին ավելի սակավ է անձնական թեմաների մասին հրապարակումներ կամ բարձաձայնումներ անում։ Ահա արտիստուհին բացառություն է արել ու ցույց է տվել, թե իրեն ինչ ֆանատստիկ ու գեղեցիկ անակնկալ է մատուցել սիրելին։

Անատիի սիրելին նրան գերշքեղ ծաղիկների ու կոնֆետների փունջ է նվիրել, որի հետ էլ Անատին լուսանկարվել ու կիսվել է իր հարթակում։ Լուսանկարում երևում է, թե ինչ մեծ է արտիստուհու ստացած նվերի ծավալը։

Անատին այդ կադրերին կից գրել է, որ ստացած ծաղիկները թվով հազար և մեկ հատ են։ Կոնֆետներից ու ծաղիկներից պատրաստվել է սրտիկ, որն էլ յուրահատուկ նվեր է դարձել Անատիի համար։ Կադրերը՝ կից։