Տաղանդավոր, հավերժ հմայիչ դերասանուհի Աննա Էլբակյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ, հավերժ հմայիչ դերասանուհի Աննա Էլբակյանը մեծացել է հետաքրքիր միջավայրում։

Նրա մայրը մասնագիտությամբ հոգեբան էր՝ հայտնի հոգեբան Էլդա Գրինը։ Աննան եղել է ընտանիքի չորս երեխաներից կրտսերը։

Աննայի ավագ եղբորից բացի ընտանիքի մյուս զավակները մշակույթի ասպարեզում են, մյուս եղբայրը նկարիչ է, որը երիտասարդ տարիքում դեմ է եղել Աննայի Թատերական ինստիտուտ գնալուն։

Աննան ընտանիք է կազմել տասնյոթ տարեկանում։ Նրա համար փոքրի կարգավիճակը դոմինանտ է եղել։

Աննան հայրիկին քսան տարեկանում է կորցրել։ Նրա համար հենարան է եղել մայրը։ Աննան, ուսանողության շրջանում ընտանիք կազմելով իր դասախոս Արմեն Էլբակյանի հետ, նրա հետ բավականին հետաքրքիր ու բազմաշերտ կյանքի ուղի է անցել։

Աննան և Արմենը երկու զավակ են ունեցել։ Ցավոք սրտի, նրանց տաղանդավոր տղան դժբախտ պատահարի պատճառով մահացել է։

Էլբակյանների դուստրը՝ Լիլին, շարունակում է ընթանալ ծնողների ճանապարհով։ Լիլին ունի ընտանիք, բավականին կայուն է արտիստական ոլորտում։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: